Ռուսաստանի ֆուտբոլային Պրեմյեր լիգան ավարտել է կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված Ռուսաստանի առաջնության վերսկսման նախապատրաստական աշխատանքների առաջին փուլը։ Այդ մասին հայտնել է լիգայի նախագահ Սերգեյ Պրադկինը։
Կառավարության, Ռոսավիացիայի, սահմանապահ ծառայության եւ Ներքին գործերի նախարարության աջակցությամբ բոլոր օտարերկրացի ֆուտբոլիստներն ու մարզիչները վերադարձել են Ռուսաստան, հաղորդում է championat.com-ը։
Դաշնային, ռեգիոնալ իշխանությունների եւ ակումբների մասնակցությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը համակարգում է մրցաշրջանի վերսկսման աշխատանքները։
Ռուսաստանի առաջնության վերսկսումը սպասվում է հունիսին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում