18:43  ,  25 մայիսի, 2020

«ՌԲ Լայպցիգը» թաքցրել է, որ Մարսել Զաբիտցերը վարակված է եղել կորոնավիրուսով

«ՌԲ Լայպցիգի» եւ Ավստրիայի հավաքականի կիսապաշտպան Մարսել Զաբիտցերը վարակված է եղել կորոնավիրուսով, սակայն գերմանական ակումբը թաքցրել է այդ փաստը, հաղորդում է Bild-ը։

Մոտ 3,5 շաբաթ առաջ Զաբիտցերը կորոնավիրուսի թեստ է հանձնել, եւ պատասխանը եղել է դրական։ Դրանից հետո ֆուտբոլիստը երկու շաբաթ եղել է ինքնամեկուսացած։ Նա որեւէ ախտանիշ չի ունեցել։

26-ամյա ֆուտբոլիստի հաջորդ մի քանի թեստը բացասական է եղել։ Նա բաց է թողել «ՌԲ Լայպցիգի» մի քանի մարզում։

Կարանտինից հետո վերսկսված Գերմանիայի առաջնության երկու տուրերում Զաբիտցերը դարձել է մեկ գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում