18:11  ,  25 մայիսի, 2020

Զլատան Իբրահիմովիչը վնասվածք է ստացել

Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի ավարտել մայիսի 25-ին տեղի ունեցած մարզումը, հայտնում է Goal.com-ը:

38-ամյա հարձակվողը վնասվածք է ստացել: Վնասվածքի լրջության մասին տեղեկություն չի հաղորդվում:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Իբրահիմովիչը մասնակցել է 8 հանդիպման, խփել 3 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում