18:32  ,  24 մայիսի, 2020

«Բարսելոնան» Արթուր Մելոյին տեղափոխել է երկրորդ թիմ

«Բարսելոնայի» 23-ամյա կիսապաշտպան Արթուր Մելոն տեղափոխվել է կատալոնական ակումբի երկրորդ թիմ, հաղորդում է Tuttosport-ը։ Բրազիլացի ֆուտբոլիստն ամռանը կհեռանա Էնրիկե Սետիենի գլխավորած թիմից։ Սպասվում է, որ նա կտեղափոխվի Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուս»՝ ներառվելով 30-ամյա բոսնիացի կիսապաշտպան Միրալմ Պյանիչի տրանսֆերի գործարքում։

Արթուր Մելոն 2018թ․ ամռանն է բրազիլական «Գրեմիոյից» տեղափոխվել «Բարսելոնա»։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 16 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։

Միրալեմ Պյանիչը 2016-ին է «Ռոմայից» տեղափոխվել «Յուվենտուս»։ Իտալիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 22 հանդիպման, խփել 3 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում