13:45  ,  22 մայիսի, 2020

«Բարսելոնան» երկարաժամկետ պայմանագիր կկնքի Տեր Շտեգենի հետ

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը համաձայնության է եկել թիմի գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի հետ նոր պայմանագիր կնքելու հարցում, տեղեկացնում է Football Espana-ն:

28-ամյա դարպասապահի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2025 թվականի հունիս: «Բարսելոնան» կբարձրացնի նաև Տեր Շտեգենի աշխատավարձը:

Տեր Շտեգենը 2014 թվականին է «Բարսելոնա» տեղափոխվել Մյոնխեգլադբախի «Բորուսիայից» 12 միլիոն եվրոյով։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում