14:12  +04,  22 մայիսի, 2020

Կապելո. Լաուտարո Մարտինեսը չի կարող մրցակցել Լուիս Սուարեսի հետ

Հայտնի իտալացի մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Լաուտարո Մարտինեսը հրաշալի ֆուտբոլիստ է, սակայն դեռ պատրաստ չէ տեղափոխվել «Բարսելոնա»: Նա դեռ երիտասարդ է և շատ աշխատելու տեղ ունի:

Այնուամենայնիվ, եթե Մարտինեսը որոշի պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ, նա չի կարողանալու մրցակցել Լուիս Սուարեսի հետ և նստելու է պահեստայինների նստարանին»,- Կապելոյի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անձնական պայմանագրի կետերի հարցում «Բարսելոնան» արդեն համաձայնության է եկել 22-ամյա Լաուտարո Մարտինեսի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ