13:08  ,  22 մայիսի, 2020

#Corner. Մխիթարյանը` ընտրության առջեւ, Յուրգեն Կլոպի երեւանյան այցը, Բունդեսլիգա VS Հայաստանի առաջնություն

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 73-րդ թողարկումը՝ նախորդ օրերին հայկական ֆուտբոլում տեղի ունեցած գլխավոր իրադարձությունների ամփոփմամբ։

Կարանտինային օրագիր՝ հայ ֆուտբոլիստների մասնակցությամբ հետաքրքիր դրվագներով։

Հայկական ակումբներն անցկացնում են վերջին ստուգողական հանդիպումները՝ պատրաստվելով մրցաշրջանի վերսկսմանը։ Առաջնությունը կմեկնարկի արդեն մայիսի 23-ին։

Հենրիխ Մխիթարյանը մարզվում է «Ռոմայի» հետ եւ շուտով պետք է կողմնորոշվի իր ապագայի հարցում։

Բելառուսի առաջնության 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականում ընդգրկված Գեղամ Կադիմյանի գոլը ճանաչվել է լավագույնը։ 9-րդ տուրում 27-ամյա հայ հարձակվողը շղեք գոլային փոխանցման հեղինակ դարձավ «Տորպեդո-ԲելԱԶ»-ի դեմ խաղում:

Ալեքսանդր Կարապետյանը կարծում է, որ Հայաստանի հավաքականի համար կատարյալ մարզիչ կլիներ Յուրգեն Կլոպը։ Կպատմենք, թե գերմանացի մասնագետը երբ եւ ինչ նպատակով է այցելել Երեւան։

#Corner-ը շարունակում է փնտրել եւ ներկայացնել արտերկրում հանդես եկող տաղանդավոր հայ ֆուտբոլիստների, որոնք ցանկանում են ապագայում ներկայացնել Հայաստանի հավաքականը։

Այս անգամ կպատմենք Մոսկվայի ԲԿՄԱ-ում, Շվեդիայում եւ ԱՄՆ-ում հանդես եկող հայ ֆուտբոլիստների մասին։

Վերջում էլ ավանդական զվարճալի տեսաշար։

Միացեք #Corner-ի խմբին Facebook-ում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով