20:12  ,  21 մայիսի, 2020

Գոնսալո Իգուաինը պատրաստ է միանալ «Դի Սի Յունայթեդին»

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» 32-ամյա արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը առաջարկ է ստացել ամերիկյան «Դի Սի Յունայթեդից» եւ պատրաստ է կարիերան շարունակել հյուսիսամերիկյան ՄԼՍ-ում, հաղորդում է Washington Post-ը։

«Դի Սի Յունայթեդում» է հանդես գալիս Գոնսալո Իգուաինի ավագ եղբայրը։ Եթե ամերիկյան ակումբն ու «Յուվենտուսը» համաձայնության հասնեն տրանսֆերի գնի հարցում, Իգուաինը կընդունի առաջարկը։

Իգուաինի գործող պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։

Ընթացիկ մրցաշրջանում Իգուաինը «Յուվենտուսի» հետ մասնակցել է 34 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։

Իգուաինի ծառայություններով հետաքրքրված է նաեւ արգենտինական «Ռիվեր Փլեյթը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում