15:18  ,  21 մայիսի, 2020

ՊՍԺ-ն միացել է Օբամեյանգի համար պայքարին

Լոնդոնի «Արսենալի» և Գաբոնի ազգային հավաքականի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագիր կնքել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ:

Le10Sport-ի հաղորդմամբ՝ ՊՍԺ-ն առաջիկա օրերի ընթացքում բանակցություններ կսկսի Օբամեյանգի ներկայացուցիչների հետ:

Ավելի վաղ Օբամեյանգը հայտարարել էր, որ մտադիր չէ նոր պայմանագիր կնքել «Արսենալի» հետ և մտածում է նոր ակումբ գտնելու մասին:

Գաբոնցի հարձակվողի տեղափոխությամբ հետաքրքրված է նաև Միլանի «Ինտերը»:

Ընթացիկ մրցաշրջանում Օբամեյանգը բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման, խփել 20 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում