NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտերկրում հանդես եկող և Հայաստանի հավաքականում խաղալու երազանք ունեցող պատանի հայ ֆուտբոլիստների:
18-ամյա հայ հարձակվող Դավիթ Դավթյանը հանդես է եկել բելգիական «Բրյուգե», «Սերկլ Բրյուգե» և «Գենտ» ակումբների ակադեմիաներում:
«Դավիթը ծնվել է Ստավրոպոլում 2001 թվականի օգոստոսին: Մենք Բելգիա ենք տեղափոխվել, երբ նա 2.5 տարեկան էր»,- NEWS.am Sport-ի հետ զրույցում նշել է ֆուտբոլիստի հայրը՝ Հայկ Դավթյանը:
«Դավիթը սկսել է ֆուտբոլով զբաղվել 6 տարեկանից «Բրյուգեի» դպրոցում, որտեղ անցկացրել է 2 տարի: 2009-2018 թվականներին իմ որդին հանդես է եկել «Սերկլ Բրյուգեի» ակադեմիայում, անցել է ակումբի ամբողջ համակարգով: 2018-2019 թվականներին Դավիթը խաղացել է «Գենտի» Մ-18 և Մ-19 տարեկանների թիմերում:

2015/16 մրցաշրջանում իմ որդին 2 անգամ հրավիրվել է Բելգիայի Մ-15 տարեկանների պատանեկան հավաքական, իսկ 2017/18 մրցաշրջանում մեծ հպարտությամբ միացել է Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականին՝ մասնակցելով Սերբիայում տեղի ունեցած ստուգողական հանդիպումների: Հայաստանի հավաքականներից նոր հրավեր ստանալը հպարտության և ուրախության մեծ առիթ կլինի մեր ընտանիքի համար:
Այս պահին Դավիթը, որը մի քանի տարի մարզվել է Topsport Academy-ում, գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում: Քննարկում ենք բելգիական թիմերից ստացած մի քանի առաջարկները: Կորոնավիրուսի պանդեմիան մի փոքր խանգարեց մեզ, սակայն հուսով ենք, որ առաջիկայում ամեն ինչ կկարգավորվի»,- նշել է Հայկ Դավթյանը:
Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:12 , 23 սեպտեմբերի
13:20 , 23 սեպտեմբերի
12:44 , 23 սեպտեմբերի
12:10 , 23 սեպտեմբերի
11:40 , 23 սեպտեմբերի
10:58 , 23 սեպտեմբերի
10:38 , 23 սեպտեմբերի
23:48 , 22 սեպտեմբերի
22:58 , 22 սեպտեմբերի
22:16 , 22 սեպտեմբերի