22:25  ,  22 ապրիլի, 2020

#Corner. Բալեկյանը «Միլանո՞ւմ», Մեսիի հայ նմանակը, հավաքականի նորեկները, «Կարանտինի օրագիր»

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ նախագծի 70-րդ թողարկումը՝ հայկական ֆուտբոլում նախորդ օրերին տեղի ունեցած կարեւոր իրադարձությունների ամփոփմամբ։

«Կարանտինի օրագրի» հերթական մասում ընդգրկել ենք հայ ֆուտբոլիստների մասնակցությամբ հետաքրքիր դրվագներ։

Ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մարզչական շտաբը եւ իսպանացի մասնագետի օգնականներից մեկին՝ մարզիչ-վերլուծաբան Luci-ին։

Արգենտինական «Ուրականի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո-Բալեկյանի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Միլանը»։

#Corner-ը ներկայացնում է նաեւ հավաքականի հնարավոր նորեկներ Արշակ Կորյանին եւ Մաթյո Եզիկյանին։ Չի բացառվում, որ ազգային թիմ վերադառնա Մաուրո Գեւգեոզյանը։

Լիոնել Մեսիի հայտնի նմանակներից է բեյրութահայ Արտաշես Կարապետյանը։

Բելառուսում շարունակում են խաղալ ֆուտբոլ։ «Նեմանի» կազմում երկու գոլ է խփել Գեղամ Կադիմյանը։

Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է մնալ «Ռոմայում», Սարգիս Ադամյանը վնասվածքից հետո վերսկսել է մարզումները «Հոֆենհայմում»։

Վերջում էլ ավանդական զվարճալի տեսաշար։

Միացեք #Corner-ի ֆեյսբուքյան խմբին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով