Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կշարունակի մրցելույթները մայրաքաղաքային թիմի կազմում մինչև վերսկսվելիք մրցաշրջանի ավարտ:
The Sun-ի տեղեկություններով՝ «Ռոման» համաձայնության է եկել «Արսենալի» հետ Մխիթարյանի վարձակալական պայմանագիրն անորոշ ժամանակով երկարաձգելու հարցում: Մրցաշրջանի ավարտից շուտ «Ռոմայից» չի հեռանա նաև «Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Քրիս Սմոլինգը:
Նշենք, որ 31-ամյա Մխիթարյանի վարձակալական պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչև այս տարվա հունիսի 30-ը, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված մրցաշրջանը, որի վերսկսումը սպասվում է մայիսին, հնարավոր է, տևի մինչև օգոստոս:
«Ռոման» շարունակում է բանակցություններն «Արսենալի» հետ, որպեսզի համաձայնության գա Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու հարցում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռոման», չնայած ֆինանսական լուրջ խնդիրներին, պատրաստ է Մխիթարյանի տրանսֆերային իրավունքի դիմաց «Արսենալին» վճարել լոնդոնյան ակումբից պահանջվող ամբողջ գումարը՝ 20 միլիոն եվրո:
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մտադիր է 4-2-3-1 մարտավարությունից անցում կատարել 3-5-2 մարտավարությանը՝ Մխիթարյանին օգտագործելով որպես երկրորդ հարձակվող՝ Էդին Ջեկոյի կողքին:
31-ամյա Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է Ռուսաստանի առաջնությունը ներկայացնող «Զենիթը»:
«Ռոմայում» վարձակալությամբ հանդես եկող Մխիթարյանն այս մրցաշրջանում ակումբում մասնակցել է 17 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:57 , 30 հոկտեմբերի 
12:03 , 30 հոկտեմբերի
11:24 , 30 հոկտեմբերի
11:17 , 30 հոկտեմբերի 
10:59 , 30 հոկտեմբերի
10:31 , 30 հոկտեմբերի
09:12 , 30 հոկտեմբերի
00:28 , 30 հոկտեմբերի 
22:46 , 29 հոկտեմբերի 
21:54 , 29 հոկտեմբերի