18:45  ,  10 ապրիլի, 2020

Մանուել Նոյերը «Բավարիայից» պահանջում է 20 միլիոն եվրո աշխատավարձ

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 34-ամյա գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը ակումբի հետ նոր պայմանագրի վերաբերյալ բանակցություններում դրել է երկու հստակ պահանջ՝ տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձ եւ 5 տարվա պայմանագիր, հաղորդում է գերմանական Bild-ը։

«Բավարիան» առաջարկել է պայմանագիր մինչեւ 2023 թվականը, եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Մանուել Նոյերի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նոյերի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»:

Ընթացիկ մրցաշրջանում Նոյերը մասնակցել է 37 հանդիպման, բայց թողել 38 գոլ, 15 խաղում անառիկ պահել դարպասը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English