11:20  ,  27 մարտի, 2020

«Չելսին» կփորձի ձեռք բերել Նոյերին

Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է մարզական կարիերան շարունակել Լոնդոնի «Չելսիում», տեղեկացնում է Bild-ը:

«Չելսին» ցանկանում է օգտվել նրանից, որ 33-ամյա դարպասապահը չի կարողանում համաձայնության գալ «Բավարիայի» հետ նոր պայմանագրի հարցում: 

Մանուել Նոյերի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

Ընթացիկ մրցաշրջանում Նոյերը մասնակցել է 37 հանդիպման, բայց թողել 38 գոլ, 15 խաղում անառիկ պահել դարպասը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում