Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան երկրի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության հետ համաձայնության է եկել ֆուտբոլային ակումբների խաղացողների աշխատավարձը կրճատելու հարցում:
Ֆրանսիական ակումբները ֆինանսական դժվարությունների առաջ են կանգնել, քանի որ երկրի ֆուտբոլային առաջնությունները լուսաբանող Canal+ և BeIN Sport հեռուստաընկերությունները հրաժարվել են կատարել ապրիլ ամսվա վճարումները:
ESPN-ի տեղեկություններով՝ ըստ ստացած աշխատավարձի չափի՝ ֆուտբոլիստների աշխատավարձերը կկրճատվեն 10, 20, 30 և 50 տոկոսով: Նշվում է, որ 50 տոկոսով աշխատավարձի կրճատումը կվերաբերվի ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարին, որը տարեկան ստանում է շուրջ 32 միլիոն եվրո աշխատավարձ:
Ավելի վաղ կրճատվել էին նաև Իտալիայի, Իսպանիայի և Գերմանիայի առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստների աշխատավարձերը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում