Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ, ATP դասակարգման աղյուսակում 15-րդ տեղը զբաղեցնող Կարեն Խաչանովը Ինստագրամի իր էջում պատասխանել է հետևորդների հարցերին:
Սիրելի մրցաշարը – «Ռոլան Գարոս»
Ռուսական սիրելի ուտելիքը – Պելմենի
Թենիսիստ, որը ոգեշնչել է զբաղվել թենիսով – Սաֆին
Մրցաշարերի ամենաուրախ տղան – Մոնֆիս
Լավագույն ընկերները մրցաշարերում – Դանիիլ Մեդվեդև, Անդրեյ Ռուբլև, Եվեգենի Դոնսկոյ, Իլյա Իվաշկա
Հաճա՞խ եք լինում Հայաստանում - Մի քանի անգամ եմ եղել: Հնարավորության դեպքում հաճույքով կվերադառնամ:
Ի՞նչ հաճախականությամբ եք մարզվում – մարզավիճակս պահպանելու համար մարզվում եմ շաբաթը 6 օր՝ 2,5 ժամ տևողությամբ:
Սիրած սերիալները – «Vikings», «Black list», «Money Heist»
Զուգախաղի երազանքի խաղընկերը - Անդրեյ Ռուբլև
Ավելի վաղ NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Կարեն Խաչանովը նշել էր, որ թեև ծնվել և մեծացել է Ռուսաստանում, բայց միշտ սերտ կապ է ունեցել Հայաստանի հետ և անչափ սիրում է Հայաստանը։
«Ես ծնվել եմ Մոսկվայում, բայց արմատներով հայ եմ թե հայրական, թե մայրական կողմից։ Պապս ծնվել և մեծացել է Երեւանում։ Տարիներ անց ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա։ Մայրական կողմից պապս նույնպես արմատներով հայ է»,- ասել էր թենիսիստը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով թենիսի այս տարվա մրցաշրջանը դադարեցվել է և կվերսկսվի հուլիսից ոչ շուտ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում