Ամռանը նախատեսված բասկետբոլի տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի առաջնությունները կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով չեղարկվել են, հաղորդում է Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԲԱ) կայքը։
Տեղի չի ունենա 14-ից 21 տարեկանների 16 մրցաշար։ Ընդունող երկրները պահպանել են մրցաշարերն անցկացնելու իրավունքը։ Դրանք տեղի կունենան 2021 թվականին։
2021թ․ աշխարհի պատանեկան եւ երիտասարդական առաջնությունների եզրափակիչ մրցաշարերի մասնակիցները կորոշվեն ՖԻԲԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցրած տեղերով։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում