12:10  ,  8 ապրիլի, 2020

«Սևիլիան» չի ցանկանում վերադարձնել Ռակիտիչին

Կատալոնական «Բարսելոնայի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավորություն չի ունենա վերադառնալ իր նախկին ակումբ՝ «Սևիլիա»:

AS-ի տեղեկություններով՝ «Սևիլիան» հետաքրքրված չէ Ռակիտիչի ձեռքբերմամբ և մտադիր է թիմի կազմը համալրել երիտասարդ ֆուտբոլիստներով:

Ավելի վաղ Estadio Deportivo-ն տեղեկացրել էր, որ 32-ամյա Ռակիտիչը «Բարսելոնայից» հեռանալու դեպքում դիտարկում է միայն «Սևիլիա» վերադառնալու հնարավորությունը:

Կատալոնական ակումբը մտադիր է հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել 32-ամյա ֆուտբոլիստին, որի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։ Ռակիտիչի տրանսֆերի գինը 20 միլիոն եվրո է։

Իվան Ռակիտիչը «Սևիլիայում» հանդես է եկել 2011-2014 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում