09:15  ,  6 ապրիլի, 2020

Պրեմյեր լիգայի վերսկսման հավանական ժամկետը. Կառավարությունը տվել է համաձայնությունը

Անգլիայի Պրեմյեր լիգայի ղեկավարությունը բանակցություններ է վարում Մեծ Բրիտանիայի կառավարության հետ մրցաշարը հունիսի սկզբին վերսկսելու նպատակով:

The Mirror-ի տեղեկություններով՝ երկրի իշխանությունները նախնական համաձայնություն են տվել մրցաշարը հունիսի սկզբին վերսկսելու առաջարկին՝ պայմանով, որ հանդիպումներն անցկացվեն առանց հանդիսականների:

Առաջիկա շաբաթների ընթացքում կորոնավիրուսի նահանջի դեպքում Անգլիայում մարզական մրցաշարերի վերսկսումը հնարավոր է նաև մայիսին:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ Մեծ Բրիտանիան կորոնավիրուսի տարածմամբ աշխարհում 8-րդ երկիրն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով