20:46  ,  2 ապրիլի, 2020

«Չելսին» պատրաստ է 111 միլիոն եվրո վճարել Լաուտարո Մարտինեսի համար

Լոնդոնի «Չելսին» «Բարսելոնայի» հետ կպայքարի Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի համար, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Անգլիական ակումբը պատրաստ է վճարել 111 միլիոն եվրո գումարը, որը սահմանված է «Ինտերի» հետ 22-ամյա արգենտինացի ֆուտբոլիստի պայմանագրում։

Ընթացիկ մրցաշրջանում Լաուտարո Մարտինեսը «Ինտերի» հետ մասնակցել է 31 հանդիպման, խփել 16 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում