00:42  +04,  2 ապրիլի, 2020

Իբրահիմովիչ․ Ինքս էլ չգիտեմ՝ ինչ եմ ցանկանում

Իտալական «Միլանի» 38-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է լուրերը, թե ամռանը հեռանալու է միլանյան ակումբից։ 

«Տեսնենք, թե ինչ կլինի։ Ինքս էլ չգիտեմ, թե ինչ եմ ցանկանում։ Ամեն օր տեղի է ունենում մի նոր բան։ Օրինակ՝ ո՞վ կարող էր կանխատեսել կորոնավիրուսը։ Պետք է պարզապես ապրել եւ ուրախանալ կյանքին։ Ես ունեմ ընտանիք, որի մասին պետք է մտածեմ։ Նրանք լավ են, ես էլ լավ եմ»,- Իբրահիմովիչի խոսքըմեջբերում է Svenska Dagbladet-ը։

Իտալական մամուլը գրել էր, որ Իբրահիմովիչը դժգոհ է «Միլանի» գլխավոր տնօրեն Իվան Գազիդիսի ծրագրերից եւ ակումբում տեղի ունեցած փոփոխություններից։

Իբրահիմովիչը ձմռանն է կես տարվա պայմանագիր կնքել «Միլանի» հետ։ Նա  կարիերայի ընթացքում հանդես է եկել նաեւ «Մալմյոյում», «Այաքսում», «Յուվենտուսում», «Ինտերում», «Բարսելոնայում», «Միլանում», ՊՍԺ-ում, «Մանչեսթեր Յունայթեդում» եւ «Լոս Անջելես Գելաքսիում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ