20:12  ,  31 մարտի, 2020

Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների տասնյակը

Goal.com-ը կազմել է 2020թ․ Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների դասակարգումը՝ առաջին տեղը տալով Մադրիդի «Ռեալի» 19-ամյա բրազիլացի կիսապաշտպան Ռոդրիգո Գոեսին։

Եռյակում են նաեւ կատալոնական «Բարսելոնայի» 17-ամյա կիսապաշտպան Անսումանե Ֆատին (Իսպանիայի եւ Գվինեա Բիսաուի երկքաղաքացիութուն) եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 18-ամյա անգլիացի հարձակվող Մեյսոն Գրինվուդը։

Տասնյակի հաջորդ տեղերում են․

Ռեյնիեր («Ռեալ»), Էդուարդո Կամավինգա («Ռեն»), Գաբրիել Մարտինելի («Արսենալ»), Լի Կան Ին («Վալենսիա»), Մոհամեդ Իհատարեն («ՊՍՎ Էյնդհովեն»), Տակեֆուսա Կուբո («Ռեալ» / «Մալյորկա»), Ռայան Գրավենբերխ («Այաքս»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում