09:09  ,  29 մարտի, 2020

Սարգիս Ադամյանը` Խոակին Կապարոսի, կորոնավիրուսի և վնասվածքից ապաքինվելու ընթացքի մասին (ֆոտո)

Գերմանական «Հոֆենհայմի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմել է` կորոնավիրուսի համավարակի պայմաններում ինչպես է ապաքինվում վնասվածքից, նաև կիսվել հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի հետ աշխատանքից սպասելիքներով։

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԵՎ ՎՆԱՍՎԱԾՔԻՑ ԱՊԱՔԻՆՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Գերմանիայում հայտարարված արտակարգ դրության պատճառով բոլորը ժամանակի մեծ մասն անցկացնում են տանը։ «Հոֆենհայմը» դադարեցրել է մարզումները, սակայն վնասվածքներից ապաքինվող ֆուտբոլիստներն անհատական ծրագրերով մարզումներ են անցկացնում ակումբի մարզաբազայում։ 

Լավ նորությունն այն է, որ նախատեսվածից արագ եմ ապաքինվում վնասվածքից։ Շուտով կսկսեմ վազքային վարժությունները, իսկ արդեն մայիսի վերջին կկարողանամ վերադառնալ խաղադաշտ, եթե, իհարկե, կորոնավիրուսը չշարունակի իր «սև գործը»։

ԿԱՊԱՐՈՍԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ

«Խոակին Կապարոսը եվրոպական ֆուտբոլում հայտնի մասնագետ է։ Հուսով եմ, որ նրա գլխավորությամբ կկարողանանք հասնել մեր առաջ դրված նպատակներին։ Ուրախ կլինեմ Հայաստանի հավաքականին միանալ հունիսին, եթե այդ ամիս մենք ընկերական հանդիպումներ անցկացնենք»:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով