14:10  ,  27 մարտի, 2020

Կաֆու. Աշխարհի ոչ մի ֆուտբոլիստ չի կարող համեմատվել Նեյմարի հետ, նույնիսկ Մեսին

Բրազիլիայի հավաքականի նախկին առաջատարներից Կաֆուն հայտարարել է, որ իր հայրենակից, ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն այժմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է:

«Վարպետությամբ աշխարհի ոչ մի ֆուտբոլիստ չի կարող համեմատվել Նեյմարի հետ, նույնիսկ Մեսին, որին ես այդքան սիրում եմ:

Նեյմարը ֆուտբոլիստ է, որը տարբերություն է ապահովում խաղադաշտում: Նա պետք է պատասխանատվություն վերցնի իր վրա և դառնա իսկական առաջատար: Նա Բրազիլիայի հավաքականի հույսն է:

Դուր է գալիս ձեզ դա, թե ոչ, Նեյմարը միանգամից 8 ֆուտբոլիստի կարող է շրջանցել: Սա ցույց է տալիս, որ նա այլմոլորակային մակարդակի խաղացող է»,- Կաֆուի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Հավելենք, որ 28-ամյա Նեյմարն ընթացիկ մրցաշրջանում բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 18 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում