Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ակումբներին կպարտավորեցնի երկարաձգել ֆուտբոլիստների պայմանագրերը մինչեւ մրցաշրջանի ավարտը, եթե կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով առաջնությունները ուշ վերսկսվեն եւ շարունակվեն հունիսին եւ հուլիսին, հաղորդում է The National-ը։ Նաեւ նոր պայմանագրերը կկնքվեն հաջորդ մրցաշրջանի մեկնարկի ժամկետին համապատասխան։
Կտեղափոխվի նաեւ ամառային տրանսֆերային պատուհանի ժամկետը մրցաշրջանի ավարտին համապատասխան։
ՖԻՖԱ-ն նաեւ անհրաժեշտության դեպքում, ֆինանսական օգնություն կտրամադրի ակումբներին անխուսափելի ֆինանսական խնդիրները լուծելու համար։
Եվրոպայի ազգային առաջնությունները դադարեցված են։ ՈւԵՖԱ-ն մտադիր է մրցաշրջանն ավարտել հունիսի 30-ին կամ թողնել անավարտ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում