18:46  ,  26 մարտի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Պոգբային 100 միլիոն եվրոյով վաճառել «Ռեալին»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբային 100 միլիոն եվրոյով վաճառել Մադրիդի «Ռեալին», հաղորդում է իսպանական AS-ը։

Անցած ամռանը «Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել էր 100 միլիոով վաճառել Պոգբային ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմին։ Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով ֆուտբոլում հնարավոր ֆինանսական ճգնաժամը կարող է ստիպել մանչեսթերյան ակումբին ավելի ցածր գնով վաճառել Պոգբային, որի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսն» ու Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն։

Պոգբայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։ Ընթացիկ մրցաշրջանի մեծ մասը Պոգբան բաց է թողել վնասվածքների պատճառով։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 7 հանդիպման, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում