22:44  ,  23 մարտի, 2020

Հավակնորդների մրցաշար․ Նեպոմնյաշչին դարձյալ հաղթեց եւ մեծացրեց առավելությունը

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում միանձնյա առաջատար Յան Նեպոմնյաշչի երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ։ Ռուսաստանցի գրոսմայստերը սպիտակներով պարտության մատնեց չինացի Դին Լիրենին եւ վաստակել է 4,5 միավոր։

Նրանից մեկ միավոր է հետ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, որը 6-րդ տուրում սեւերով ոչ ոքի խաղաց չինացի Վան Հաոյի հետ։

3-ական միավոր ունեն ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, հոլանդացի Անիշ Գիրին, չինացի Վան Հաոն եւ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը։

Մարտի 24-ին մրցաշարում հանգստյան օր է։ Մասնակիցները կանցկացնեն 14 տուր։ Հաղթողը համաշխարհային թագը կվիճարկի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում