20:45  ,  23 մարտի, 2020

Ջո Քոուլը կոչ է արել ավարտել Պրեմյեր լիգայի մրցաշրջանը եւ չեղարկել արդյունքները

«Լիվերպուլի», «Չելսիի» եւ Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջո Քոուլը կոչ է արել ավարտել անգլիական Պրեմյեր լիգայի մրցաշրջանը եւ չեղարկել արդյունքները։

«Ակնհայտ է, որ պետք է ինչքան հնարավոր է շուտ ավարտել մրցաշրջանը, եթե թույլ տան։ Դա կլիներ կատարյալ որոշում։

Եթե այս մրցաշրջանի հանդիպումները մոտենան հաջորդ մրցաշրջանի մեկնարկին, պետք է չեղարկել արդյունքները։ Եթե չկարողանանք ժամանակին ավարտին հասցնել Պրեմյեր լիգայի մրցաշրջանը, պետք է սկսել զրոյից։ Եթե չլինի ընդհանուր որոշում, կլինեն բացասական երեւույթներ։

Եթե 100 մետր վազքն ավարտել70 մետրում, դա կառաջացնի բազմաթիվ վեճեր։ Այս իրավիճակում եսասիրությունը պետք է դնել մի կողմ։ Ֆուտբոլը պետք է օրինակ ծառայի»,- Ջո Քոուլի խոսքը մեջբերում է dailystar-ը։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով Անգլիայի առաջնությունը դադարեցված է։ 29 խաղից հետո «Լիվերպուլն» ունի 82 միավոր։ 28 հանդիպում անցկացրած «Մանչեսթեր Սիթին» վաստակել է 57 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում