19:09  ,  23 մարտի, 2020

Արտետա․ Ինձ գերազանց եմ զգում, ոչ մի ախտանիշ չի մնացել

Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան հայտնել է, որ բուժվել է կորոնավիրուսից, հաղորդում է Evening Standard-ը։

«Ես ինձ գերազանց եմ զգում, ոչ մի ախտանիշ չի մնացել։ Լի եմ էներգիայով եւ լավատեսությամբ»,- նշել է Արտետան։ Սակայն պաշտոնական հաստատում 37-ամյա մասնագետի բուժման վերաբերյալ դեռ չկա։

Արտետայի վարակվելու պատճառով «Արսենալի» մոտ 100 խաղացողներ, մարզիչներ եւ աշխատակիցներ ինքնամեկուսացման մեջ են։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում