15:35  ,  23 մարտի, 2020

Հավակնորդների մրցաշար․ 6-րդ տուրի պարտիաները՝ ուղիղ

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը։ Մարտի 23-ին տեղի են ունենում 6-րդ տուրի պարտիաները (ուղիղ, ուղիղ մեկնաբանություն):

Մրցաշարի առաջատարը՝ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, մրցում է չինացի Դին Լիրենի, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը՝ ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի, ռուսաստանցի Կիրիլ Ալեքսեենկոն՝ հոլանդացի Անիշ Գիրիի, իսկ չինացի Վան Հաոն՝ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

Հավակնորդների մրցաշարում կանցկացվի 14 տուր։ Հաղթողը համաշխարհային թագի համար կմրցի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում