17:15  ,  23 մարտի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է վերսկսել մարզումները

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը քննարկում են թիմի մարզումները վերսկսելու հնարավորությունը:

The Standart-ի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարից հետո առաջին մարզումը կարող է անցկացնել ապրիլի 10-ին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արդեն այս շաբաթ մարզումները մտադիր է վերսկսել նաև Լոնդոնի «Արսենալը»:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Պրեմյեր լիգայի մրցաշրջանը դադարեցված է մինչև ապրիլի 30-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում