14:42  ,  23 մարտի, 2020

Նուրմագոմեդովը Ֆերգյուսոնի հետ մենամարտին կպատրաստվի տանը

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովն իր թիմի հետ ԱՄՆ-ից վերադարձել է Ռուսաստան: Այս մասին հայտնել է մարզիկի հայրը՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը:

«Այլևս իմաստ չկար մնալ ԱՄՆ-ում: Մենամարտը տեղի չի ունենա Լաս Վեգասում, և եթե մենք հիմա չվերադառնայինք, ապա հայտարարված արտակարգ դրության պայմաններում կարող էինք այլևս հնարավորություն չունենալ:

Խաբիբը տանը ունի մարզասրահ և ստեղծել է բոլոր պայմանները մարզվելու համար: Ֆերգյուսոնի հետ մենամարտին նա կպատրաստվի տանը»,- Նուրմագոմեդով ավագի խոսքը փոխանցում է Ria Novosti-ն:

Նշենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովի և ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնի մենամարտը նախատեսված էր անցկացնել ապրիլի 18-ին Լաս Վեգասում: Կորոնավիրուսի տարածումից հետո Նուրմագոմեդովի հայրը հայտարարեց, որ մենամարտն, ամենայն հավանականությամբ, կանցկացվի Դուբայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում