13:40  ,  23 մարտի, 2020

Ռունի. «Լիվերպուլն» արժանի է չեմպիոնության

Անգլիայի Չեմփիոնշիփը ներկայացնող «Դերբի Քաունթիի» խաղացող-մարզիչ Ուեյն Ռունին կարծիք է հայտնել Պրեմյեր լիգայում չեմպիոնական մրցավազքի վերաբերյալ:

«Այս մրցաշրջանում «Լիվերպուլն», իրոք, հրաշալի մրցելույթներ ունեցավ: Այդ ակումբն արժանի է չեմպիոնության:

Հաճախ եմ լսում, որ ստեղծված իրավիճակում նպատակահարմար է դադարեցնել մրցաշրջանը, սակայն նույնիսկ այս դեպքում չեմպիոնական գավաթը պետք է ստանա «Լիվերպուլը»»,- Ռունիի խոսքը փոխանցում է Daily Mail-ը:

Ավելի վաղ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել էր, որ եթե կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ֆուտբոլային առաջնությունները դադարեցվեն, ապա ընթացիկ մրցաշրջանում չեմպիոններ չեն լինի:

Նշենք, որ Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Լիվերպուլն» առաջատար է՝ 82 միավորով: Երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթին» ունի 57 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով