13:08  ,  23 մարտի, 2020

Յովիչի հայրը պարզաբանել է՝ ինչու է որդին խախտել կարանտինը

Մադրիդի «Ռեալի» և Սերբիայի ազգային հավաքականի հարձակվող Լուկա Յովիչի հայրը հայտարարել է, որ իր որդին կ որոնավիրուսի պանդեմիայի ժամանակ կարանտինը խախտելու համար պետք է պատասխանատվության ենթարկվի:

«Լուկան կորոնավիրուսի 2 թեստ էր հանձնել և միայն դրանց բացասական պատասխանները ստանալուց հետո դուրս էր եկել տանից: Այնպիսի աղմուկ բարձրացավ, որ տպավորություն է, թե Լուկան հանցագործ է և պետք է կալանավորվի: Այո, եթե նա խախտել է օրենքը, ապա պետք է պատասխանատվության ենթարկվի:

Նրա ընկերուհին՝ Սոֆիան, երեխայի է սպասում և չէր կարող տանից դուրս գալ: Լուկան գնացել էր նրա տուն, որպեսզի շնորհավորի նրա տարեդարձը»,- Յովիչի հոր խոսքը փոխանցում է The Sun-ը:

Յովիչի պահվածքին անդրադարձել էր անգամ Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը: «Հայտնվել են մեր ֆուտբոլիստների բացասական օրինակները։ Նրանք հայրենիք վերադառնալուց հետո խախտում են ինքնամեկուսացման կանոնները»,- ասել էր վարչապետը։

Հիշեցնենք, որ «Ռեալը» կարանտին էր սահմանել ֆուտբոլի եւ բասկետբոլի թիմերի համար բասկետբոլիստ Տրեյա Թոմփկինսի մոտ կորոնավիրուսի ախտորոշումից հետո։ Լուկա Յովիչը խոստովանել էր, որ նախքան այդ մասին հայտնի դառնալը նա վարակված բասկետբոլիստի հետ վերականգնողական մարզում էր անցկացրել նույն լողավազանում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում