10:10  ,  23 մարտի, 2020

«Յուվենտուսը» նոր պայմանագրեր կկնքի թիմի 3 ֆուտբոլիստի հետ

Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը նոր պայմանագիր կնքելու հարցում համաձայնության է եկել թիմի 3 ֆուտբոլիստի հետ:

Sport Mediaset-ի տեղեկություններով՝ «Յուվենտուսն» առաջիկայում նոր պայմանագրեր կկնքի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի, պաշտպան Ջորջիո Կիելինիի և կիսապաշտպան Բլեզ Մատյուիդիի հետ:

«Յուվենտուսը» նոր պայմանագիր կնքելու հարցում մոտ է նաև թիմի արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի հետ համաձայնության գալուն:

Նշենք, որ 42-ամյա Ջանլուիջի Բուֆոնը, որն ավելի վաղ չէր բացառել կարիերան ավարտելու հնարավորությունը, ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 7 հանդիպման: 35-ամյա Կիելինին վնասվածքի պատճառով բաց է թողել ընթացիկ մրցաշրջանի մեծ մասը՝ մասնակցելով 3 հանդիպման, իսկ 32-ամյա Մատյուիդին Ա Սերիայի 23 խաղում դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում