20:02  ,  20 մարտի, 2020

ՈւԵՖԱ-ն պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել Եվրո-2020-ի վերաբերյալ

ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հայտարարել է, որ 2020թ. ամռանը նախատեսված ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը, որը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով 1 տարով հետաձգվել է, կանցկացվի Եվրո-2020 անվանումով:

«Չնայած այն հանգամանքին, որ Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա 2021թ. հունիսի 11-ից հուլիսի 11-ը, այն կկոչվի Եվրո-2020 և տեղի կունենա այն 12 քաղաքում, որտեղ նախապես ծրագրված էր անցկացնել մրցաշարը»,- ասված է ՈւԵՖԱ-ի տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ը նախատեսված էր անցկացնել հունիսի 12-ից հուլիսի 12-ը Եվրոպայի 12 քաղաքում: Մրցաշարի բացման արարողությունը պետք է տեղի ունենար Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով