15:24  ,  20 մարտի, 2020

Մահացել է ՖԻԲԱ-ի լեգենդար ղեկավարը

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, իր տանը 94 տարեկանում մահացել է Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի լեգենդար ղեկավար, ՄՕԿ-ի նախկին անդամ Բորիսլավ Ստանկովիչը, հաղորդում է ՖԻԲԱ-ի մամուլի ծառայությունը։

Նա ՖԻԲԱ-ն գլխավորել է 1976-2002 թվականներին։ Նրա որոշմամբ՝ 1989 թվականին վերացվեց Օլիմպիական խաղերին Բասկետբոլի ազգային ասոցիացիայի խաղացողների մասնակցության արգելքը։ 1992թ․ Բարսելոնայի Օլիմպիական խաղերում ամերիկյան «Դրիմ թիմն» առաջին անգամ դարձավ չեմպիոն։

Հարավսլավիայի հավաքականի, սերբական «Ցրվենա Զվեզդայի», «Պարտիզանի», «Ժելեզնիչարի» նախկին խաղացող Բորիսլավ Ստանկովիչը կենտրոնականի դիրքում հանդես է եկել 1946-1953 թվականներին, դրանից հետո 20 տարի եղել է մարզիչ։

1991 թվականին Ստանկովիչը ընդգրկվել է բասկետբոլային Փառքի սրահում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում