23:53  ,  18 մարտի, 2020

Թենիսի բոլոր մրցաշարերը մինչև հունիս դադարեցվեցին

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) և կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հայտարարել են թենիսի 2020թ. մրցաշրջանը մինչև ամառ դադարեցնելու մասին:

2020 թվականի բոլոր այն մրցաշարերը, որոնք պետք է տեղի ունենային հողածածկի վրա, չեղարկվել են: Բացառություն կարող է լինել միայն թենիսի Մեծ սաղավարտի տարվա երկրորդ մրցաշարը՝ Ֆրանսիայի բաց առաջնությունը՝ Ռոլան Գարոսը, որը կարող է տեղի ունենալ սեպտեմբերին:

Այսպիսով, անորոշ ժամանակով հետաձգվել են Հռոմի, Մադրիդի, Ռաբաթի, Մյունխենի, Էշտորիլի, Ժնևի և Լիոնի մրցաշարերը։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայի բոլոր երկրներում դադարեցված են գրեթե բոլոր տեսակի մարզական մրցաշարերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում