Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վարակված չէ կորոնավիրուսով, թեեւ անցած շաբաթների ընթացքում շփում ունեցել է թիմի 25-ամյա իտալացի պաշտպան Դանիելե Ռուգանիի հետ, որի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, հաղորդում է The Sun-ը։
«Յուվենտուսի» 121 խաղացողներ, մարզիչներ եւ աշխատակիցներ այժմ կարանտինի մեջ են։ Ռոնալդուն Իտալիայի առաջնության դադարեցումից հետո մեկնել էր հայրենիք եւ որոշել է առայժմ չհեռանալ Մադեյրայից, որտեղ ինքնամեկուսացվել է։
Եվրոպական մամուլը գրել էր, որ կորոնավիրուս է ախտորոշվել նաեւ «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի մոտ, սակայն ակումբն այդ տեղեկությունը հերքեց։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:41 , 14 նոյեմբերի
00:59 , 14 նոյեմբերի 
23:39 , 13 նոյեմբերի 
23:27 , 13 նոյեմբերի 
22:49 , 13 նոյեմբերի
21:17 , 13 նոյեմբերի 
20:27 , 13 նոյեմբերի
20:05 , 13 նոյեմբերի
19:02 , 13 նոյեմբերի
18:04 , 13 նոյեմբերի