18:40 13 մարտի, 2020Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վարակված չէ կորոնավիրուսով, թեեւ անցած շաբաթների ընթացքում շփում ունեցել է թիմի 25-ամյա իտալացի պաշտպան Դանիելե Ռուգանիի հետ, որի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, հաղորդում է The Sun-ը։
«Յուվենտուսի» 121 խաղացողներ, մարզիչներ եւ աշխատակիցներ այժմ կարանտինի մեջ են։ Ռոնալդուն Իտալիայի առաջնության դադարեցումից հետո մեկնել էր հայրենիք եւ որոշել է առայժմ չհեռանալ Մադեյրայից, որտեղ ինքնամեկուսացվել է։
Եվրոպական մամուլը գրել էր, որ կորոնավիրուս է ախտորոշվել նաեւ «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի մոտ, սակայն ակումբն այդ տեղեկությունը հերքեց։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.