Իտալական Սերիա C-ում հանդես եկող «Պյանեզե» ակումբը հայտնում է, որ թիմի 23-ամյա ֆուտբոլիստը առողջացել է նոր կորոնավիրուսով (COVID-19) վարակվելուց հետո։
«Սիենայի հիվանդանոցից հայտնել են մեր 23-ամյա խաղացողի լիակատար առողջացման մասին։ Մի քանի օր նրա մոտ որեւէ ախտանիշ չէր նկատվում։ 24 ժամվա տարբերությամբ երկու վարակային թեստերը եւս ցույց են տվել կորոնավիրուսի բացակայություն, ինչը համապատասխանում է նախարարության պահանջին»,- նշվում է ակումբի հայտարարությունում։
«Պյանեզեի» ֆուտբոլիստի վարակման մասին հայտնի էր դարձել երկու շաբաթ առաջ։ Ակումբի եւս երկու խաղացող եւ մեկ աշխատակից վարակվել են կորոնավիրուսով։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:41 , 14 նոյեմբերի
00:59 , 14 նոյեմբերի 
23:39 , 13 նոյեմբերի 
23:27 , 13 նոյեմբերի 
22:49 , 13 նոյեմբերի
21:17 , 13 նոյեմբերի 
20:27 , 13 նոյեմբերի
20:05 , 13 նոյեմբերի
19:02 , 13 նոյեմբերի
18:04 , 13 նոյեմբերի