14:11 9 մարտի, 2020Իտալական Սերիա C-ում հանդես եկող «Պյանեզե» ակումբը հայտնում է, որ թիմի 23-ամյա ֆուտբոլիստը առողջացել է նոր կորոնավիրուսով (COVID-19) վարակվելուց հետո։
«Սիենայի հիվանդանոցից հայտնել են մեր 23-ամյա խաղացողի լիակատար առողջացման մասին։ Մի քանի օր նրա մոտ որեւէ ախտանիշ չէր նկատվում։ 24 ժամվա տարբերությամբ երկու վարակային թեստերը եւս ցույց են տվել կորոնավիրուսի բացակայություն, ինչը համապատասխանում է նախարարության պահանջին»,- նշվում է ակումբի հայտարարությունում։
«Պյանեզեի» ֆուտբոլիստի վարակման մասին հայտնի էր դարձել երկու շաբաթ առաջ։ Ակումբի եւս երկու խաղացող եւ մեկ աշխատակից վարակվել են կորոնավիրուսով։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.