22:07  ,  28 փետրվարի, 2020

Կորոնավիրուսի տարածումը չի խանգարի Եվրո-2020-ի անցկացմանը

2020թ. Եվրոպայի առաջնության բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 12-ին Հռոմում, տեղեկացրել է ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչը:

«Եվրո-2020-ը նախատեսվածի համաձայն կմեկնարկի հունիսի 12-ին Հռոմում: Մենք մշտական կապի մեջ ենք Իտալիայի իշխանությունների հետ և անհրաժեշտություն չենք տեսնում հետաձգել մրցաշարը:

Խնդիրը վերահսկելի է և գտնվում է մեր ուշադրության կենտրոնում»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնյայի խոսքը մեջբերում է The Guardian-ը:

Նշենք, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 83,272 մարդ: Վիրուսը հայտնաբերվել է աշխարհի 53 երկրում, այդ թվում՝ Իտալիայում:

Հավելենք, որ Եվրո-2020-ը նախատեսված է անցկացնել հունիսի 12-ից հուլիսի 12-ը Եվրոպայի 12 քաղաքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով