00:38  +04,  27 փետրվարի, 2020

Լա Լիգան մերժել է «Ռեալի» բողոքարկումը

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն բաց կթողնի Լա Լիգայի 26-րդ տուրի «Բարսելոնայի» դեմ հանդիպումը, տեղեկացնում է Marca-ն:

Ռոդրիգոն «Ռեալի» երկրորդ թիմի՝ «Կաստիլյայի» կազմում մասնակցել էր Սեգունդա Բ-ի հերթական տուրի հանդիպմանը և, երկրորդ դեղին քարտը ստանալով, հեռացվել էր խաղադաշտից:

«Ռեալը» բողոքարկել էր Ռոդրիգոյի հեռացումը, սակայն Լա Լիգայի կարգապահական հանձնաժողովը մերժել է բողոքարկումը:

Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա մարտի 1-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ