19:46  ,  26 փետրվարի, 2020

Ժիրու. Եկեք ճիշտը խոսենք, «Չելսին» գործնականում դուրս է մնացել պայքարից

Լոնդոնի «Չելսիի» ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Բավարիայից» կրած պարտությունից հետո նշել է, որ «Չելսին» շատ քիչ հնարավորություն ունի հաջորդ փուլ դուրս գալու համար:

«Պետք է խոստովանենք, որ «Բավարիան» ավելի ուժեղ էր: Առաջին խաղակեսում թիմերը հավասար պայքար մղեցին, սակայն երկրորդ խաղակեսում «Բավարիան» ցույց տվեց իր առավելությունը:

Եկեք ճիշտը խոսենք, «Չելսին» շատ քիչ հնարավորություն ունի հաջորդ փուլ դուրս գալու համար: Մենք գործնականում լքել ենք պայքարը»,- Ժիրուի խոսքը փոխանցում է The Telegraph-ը:

Հիշեցնենք, որ «Չելսին» տնային խաղում 0:3 հաշվով պարտություն կրեց «Բավարիայից»: Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 18-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում