12:06  ,  26 փետրվարի, 2020

Արսեն եւ Լեւոն Ջուլֆալակյանների ասուլիսը (ուղիղ)

Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը հրավիրել է մամուլի ասուլիս, որի թեման 2020թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերին իրեն մասնակցելու հնարավորությունից զրկելն է։

Հայաստանի ըմբշամարտի մարզչական խորհուրդը 77 կգ քաշային կարգում օլիմպիական ուղեգիրը վստահել է Կարապետ Չալյանին, որն էլ 2019թ․ աշխարհի առաջնությունում նվաճել էր այդ ուղեգիրը եւ սկսել է պատրաստվել Խաղերին։

Ասուլիսին մասնակցում է նաեւ հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում