12:06 26 փետրվարի, 2020Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը հրավիրել է մամուլի ասուլիս, որի թեման 2020թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերին իրեն մասնակցելու հնարավորությունից զրկելն է։
Հայաստանի ըմբշամարտի մարզչական խորհուրդը 77 կգ քաշային կարգում օլիմպիական ուղեգիրը վստահել է Կարապետ Չալյանին, որն էլ 2019թ․ աշխարհի առաջնությունում նվաճել էր այդ ուղեգիրը եւ սկսել է պատրաստվել Խաղերին։
Ասուլիսին մասնակցում է նաեւ հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.