Գերմանական «Հոֆենհայմի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը Մուրնաու քաղաքում փետրվարի 25-ին բարեհաջող վիրահատության է ենթարկվել:
«Հոֆենհայմի» մամուլի ծառայությունն Ադամյանի ապաքինման ժամկետի մասին տվյալներ չի հաղորդում:
Սարգիս Ադամյանը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 5 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ Սարգիս Ադամյանը ճանաչվել է «Հոֆենհայմի» լավագույն խաղացողը հունվարի հանդիպումների արդյունքում։
View this post on Instagram
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում