13:16  ,  25 փետրվարի, 2020

Սմոլինգ․ Հետաքրքիր որոշում է սպասվում ինձ ամռանը

Վարձակալությամբ «Ռոմայում» հանդես եկող «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Կրիս Սմոլինգը չի բացառել, որ լիարժեք պայմանագիր կկնքի իտալական ակումբի հետ։

«Իտալիան նոր երկիր եւ փորձ է ինձ համար։ Բայց ես արագ հարմարվեցի այստեղ, զգում եմ ֆանատների սերն ու աջակցությունը։ Հետաքրքիր որոշում է սպասվում ինձ ամռանը։ Տեսնենք, թե ինչ կլինի մրցաշրջանի վերջում։

Ես զրուցել եմ Սուլշերի հետ եւ ասել եմ, որ սովոր եմ մասնակցել գրեթե բոլոր հանդիպումներին, եթե չունեմ վնասվածք եւ լավ մարզավիճակում եմ։ Երբ իմ խաղաժամանակը գրեթե կրկնակի կրճատվեց «Մանչեսթեր Յունայթեդում», «Ռոման» լավագույն տարբերակն էր։ Մենք բաց զրույց ենք ունեցել այդ մասին եւ հասել ենք ցանկալի արդյունքի»,- 30-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Սմոլինգի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում