21:53  ,  24 փետրվարի, 2020

«Բարսելոնայի» ֆուտբոլիստներն Իտալիա ժամանելուց առաջ բուժզննում են անցել

Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստները հատուկ բուժզննում են անցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Նապոլիի» դեմ խաղին մասնակցելու նպատակով Իտալիա ուղևորությունից առաջ:

«Բարսելոնայի» ֆուտբոլիստների և մարզիչների հետ Իտալիա են մեկնել նաև ակումբի բժշկական անձնակազմի անդամները, որոնք պարբերաբար կստուգեն թիմի խաղացողների ջերմությունը կորոնավիրուսի հնարավոր ազդեցությունից խուսափելու նպատակով:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պատճառով նախորդ շաբաթ հետաձգվել են Իտալիայի առաջնության 25-րդ տուրի մի քանի հանդիպումներ:

«Նապոլի» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 25-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում